00:00:00

AP. Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ միջադեպերը կարող են վերածվել ոչ միտումնավոր պատերազմի

15:30, 07 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Քաշմիրի սահմանին Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ միջադեպերը կարող են վերածվել ոչ միտումնավոր պատերազմի՝ զգուշացնում են փորձագետները, գրում է AP-ը: «Իրավիճակը շատ վտանգավոր է եւ կարող է դուրս գալ հսկողությունից: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կողմերը կվերահսկեն անկայուն իրավիճակը»,-ասել է գեներալ-լեյտենանտ Դ.Ս. Խուդան, ով 2014-2016 թվականներին գլխավորել է Հնդկաստանի զինված ուժերի հյուսիսային հրամանատարությունը: Երկրներն անհաջողությամբ բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել: Սեպտեմբերի 4-ին Մոսկվայում հանդիպել են ՊՆ ղեկավարները, որպեսզի փորձեն դուրս գալ փակուղուց: Դա առաջին բարձր մակարդակով ուղիղ շփումն է 4 ամիս առաջ Լադակխում հակամարտության սկսվելու պահից ի վեր: Անցած շաբաթ իրավիճակը սրելու փոխադարձ մեղադրանքներ են հնչել: Հնդկաստանը հայտարարել է, որ անցած շաբաթ իր զինվորները երկու անգամ կանխել են չինացի զինվորների սադրիչ գործողությունները: Իր հերթին, Չինաստանի ՊՆ-ն Հնդկաստանի զինվորներին մեղադրել է սահմանը հատելու փորձերի մեջ: Լարվածությունն առաջին անգամ սկսվել է մայիսի սկզբին երկու կողմերի զինվորների միջեւ ծեծկռտուքից հետո: Իրավիճակը սրվել է նաեւ հունիսին, երբ վիճաբանության արդյունքում զոհվել են հնդիկ 20 զինվորներ եւ տասնյակ զինվորներ վիրավորվել են: Խուդան ասել է, որ չնայած նրան, որ ինքը չի կարծում, թե կողմերից որեւէ մեկը ձգտում է լայնամասշտաբ պատերազմ սկսել, «իրական աղետ» է առկա համաձայնագրերի եւ արձանագրությունների խախտումը: Պեկինի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Վան Լյանը կարծում է, որ բաց պատերազմի հավանականությունը փոքր է, քանի որ վերջին բախումների ժամանակ կողմերը զսպվածություն ցուցաբերեցին: «Չեմ կարծում, թե Հնդկաստանն այնքան հեռու կգնա, որ ռազմական կոնֆլիկտ կհրահրի, սակայն կարծում եմ, որ երկու կողմերն էլ նախապատրաստվում են»,-նշել է նա: Պաշտպանության հարցերով վերլուծաբան Ռահուլ Բեդին նշել է, որ Հնդկաստանը փոխել է սահմանին մարտական գործողություններ սկսելու կանոնները: Նրա խոսքով՝ տեղի հրամանատարներին ազատություն է տրվել ադեկվատ եւ համաչափ պատասխան նախաձեռնելու չինական զորքերի ցանկացած թշնամական գործողության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր