00:00:00

Իսրայելի ԶՈՒ կործանիչները խախտել են Հարավային Լիբանանի օդային տարածքը

09:34, 07 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Կիրակի իսրայելական Ռազմաօդային ուժերի կործանիչները խախտել են Լիբանանի օդային տարածքն ու հայտնվել երկրի հարավային շրջանների երկնքում, հաղորդում է Al-Watania գործակալությունը։ «Իսրայելցի օդաչուները ցածր բարձրության վրա իմիտացրել են օդային հարձակումներ Նաբաթիա եւ Իքլիմ աթ Թուֆահ շրջանների վրա»,-նշում է գործակալությունը, որի տեղեկություններով՝ իսրայելական ինքնաթիռները կատարել են նաեւ ինտենսիվ թռիչքներ Սայդա եւ Տիր քաղաքներում տեղակայված պաղեստինցի փախստականների ճամբարների վերեւում։ Ինչպես նշում է գործակալությունը, կիրակի այդ ճամբարներ այց է կատարել ՀԱՄԱՍ իսլամական շարժման քաղխորհրդի ղեկավար Ասմայիլ Խանիան, որն իր ելույթի ժամանակ հայտարարել է «պաղեստինցի փախստականների՝ հայրենի օջախ վերադառնալու սրբազան իրավունքի մասին», հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Խանիան մասնակցել է Բեյրութում սեպտեմբերի 3-4-ին կայացած պաղեստինյան համաժողովում, որը նվիրված էր Մերձավոր Արեւելքում իսրայելա-ամերիկյան ծրագրերին հակազդելու ազգային ռամզավարության մշակմանը։
Լիբանանի տարածքում գտնվում է պաղեստինցի փախստականների 12 ճամբար, որոնք ստեղծվել են 1948 թվականին արաբա-իսրայելական պատերազմից հետո․ այդտեղ ապրում է շուրջ 450 հազար մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր