00:00:00

Ադրբեջանը չի մասնակցի Ռուսաստանում նախատեսվող միջազգային զորավարժություններին

12:00, 06 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Ադրբեջանը չի մասնակցի Ռուսաստանում սեպտեմբերին նախատեսվող «Կովկաս-2020» զորավարժություններին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել իրենց համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: Ակնկալվում է, որ առաջին համատեղ զորավարժությունները կանցկացվեն «Կովկաս-2020» զորավարժությունների շրջանակներում: Թե ինչ ձևաչափով են դրանք անցկացվելու, դեռևս հայտնի չէ «Ադրբեջանական զինծառայողները չեն մասնակցելու «Կովկաս -2020» զորավարժություններին: Նախատեսվում է որպես դիտորդ երկու զինծառայող ուղարկել վերը նշված զորավարժություններին», - «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից: Ավելի վաղ Հնդկաստանը ևս հրաժարվել էր զորավարժություններին մասնակցելուց՝ հիմնական պատճառ բերելով կորոնավիրուսի համաճարակը: «Կովկաս-2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն Ռուսաստանի հարավում սեպտեմբերին: Ավելի վաղ նախատեսվում էր, որ դրանց մասնակցելու են մի քանի երկրների խմբեր, այդ թվում ՝ Իրանից, Մյանմայից և Պակիստանից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր