00:00:00

Համաշխարհային բանկը հայտարարել է Լիբանանում ամբարտակի կառուցման համար վարկի չեղարկման մասին

20:27, 05 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Համաշխարհային բանկը ուրբաթ օրը հայտարարել է Լիբանանում գտնվող Բիսրի ամբարտակի կառուցման համար վարկի չեղարկման մասին, հայտնում է AFP-ն: Բնապահպանների կարծիքով` ամբարտակը կարող է ոչնչացնել կենսաբազմազանությամբ հարուստ հովիտը: Բիսրիի ամբարտակի շինարարությունը մասամբ դադարեցվել էր հունիսին, երբ Վաշինգտոնում տեղակայված վարկատուներից մեկը հայտարարել էր, որ դա մտահոգություններ է առաջացրել նախագծի իրականացման վերաբերյալ, եւ լիբանանյան կառավարությանը մինչեւ սեպտեմբերի 4-ը ժամանակ էր տվել` շահագործման եւ պահպանման, ինչպես նաեւ շրջակա միջավայրի հետ հիմնական պայմանագրերի վերջնական մշակման համար: Իր հայտարարության մեջ ՀԲ-ն նշում է, որ կառավարությանը հայտնել է ֆինանսավորումը հետ վերցնելու մասին «աշխատանքների անավարտ լինելու պատճառով, ինչը շինարարության մեկնարկի նախապայման է»: «Վարկի չեղյալ հայտարարված մասը 244 միլիոն դոլար է կազմում, իսկ չեղարկումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- նշվում է կազմակերպության հայտարարության մեջ: Ամբարտակի կառուցման համար հատկացված տարածքը տեղակայված է Բեյրութից 30 կմ հարավ եւ նախատեսված էր 1.6 միլիոն մարդու խմելու ջուր եւ ոռոգման համակարգ ապահովելու համար: Սակայն բնապահպանները եւ որոշ ֆերմերներ բազմիցս մտահոգություններ են հայտնել առ այն, որ սեյսմիկ գոտում կառուցված ամբարտակը կարող է մեծացնել երկրաշարժերի ռիսկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր