00:00:00

Իսրայելում թութակը տիրուհուն «պատմել է» ամուսնու դավաճանության մասին

18:50, 05 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Իսրայելում թութակը բացահայտել է տիրոջ՝ երիտասարդ քարտուղարուհու հետ սիրային կապը, գրում է kp.ru-ն։ Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո տղամարդը սկսել է տնից աշխատել։ Որոշ ժամանակ անց գործարարի կինը նկատել է, որ 15 տարվա ընթացքում ընտանիքի բոլոր անդամների անունները սովորած թռչունը սկսել է հաճախ արտասանել անծանոթ մի կնոջ անուն։ Կնոջը համակած կասկածները վանելու համար՝ իսրայելցի գործարարը հայտնել է, որ վերջերս աշխատանքի է ընդունել նոր քարտուղարի և հաճախ է ստիպված լինում շփվել նրա հետ: Նշվում է, որ ամուսնու պատասխանից չբավարարված կինը դիմել է մասնավոր խուզարկուների օգնությանը, որոնք որոշ ժամանակ անց պարզել են, որ նրա ամուսինը սիրային կապի մեջ է իր երիտասարդ քարտուղարուհու հետ։ Կինը ապահարզանի պահանջով դիմել է դատարան։ Ընդ որում, ամուսնական պայմանագրի պայմանների համաձայն՝ ամուսինը պարտավոր է նրան վճարել 2 մլն շեկել (գրեթե 600 հազար դոլար):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր