00:00:00

ԱՄՆ-ում ավտոմեքենաների միջեւ փոխհրաձգության հետեւանքով 4-ամյա աղջիկ է մահացել

15:48, 05 սեպտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Բաթոն Ռուժ քաղաքում երկու ավտոմեքենաների փոխհրաձգության արդյունքում 4-ամյա աղջիկ է սպանվել, հաղորդում է Associated Press-ը: Ոստիկանության խոսնակ, սերժանտ Լաջին Մակնիլին լրատվամիջոցներին հայտնել է, որ երկու ավտոմեքենաների միջեւ փոխհրաձգություն է սկսել: Աղջիկը մահացու վնասվածք է ստացել, այնուհետեւ վարորդներից մեկը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը: Ավտոմեքենաներից մեկի վարորդը վիրավորվել է եւ հոսպիտալացվել: Երկրորդ ավտոմեքենայի մասին տեղեկատվություն դեռ չի հրապարակվում: Բաթոն Ռուժի քաղաքապետ Շերոն Ուեսթոն Բրումը դատապարտել է միջադեպը եւ տեղի ունեցածի մասին տեղեկություն ունեցող բոլորին հորդորել դիմել ոստիկանություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր