00:00:00

Լեհաստանի դատախազությունը հետաքննություն սկսել Բելառուսում երեք լեհերի ծեծի փաստի առթիվ

15:37, 05 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Լեհաստանի պետական ​​դատախազությունը հետաքննություն է սկսել Բելառուսում երեք լեհերի ձերբակալման, ծեծի եւ խոշտանգումների փաստով: Հայտնում է RMF FM ռադիոկայանը: Ըստ ռադիոկայանի` այս գործով հայտը ներկայացրել է փաստաբան Տոմաշ Վիլինսկին, ով պաշտպանում է օգոստոսին Բելառուսում նախագահական ընտրություններից հետո Մինսկում տեղի ունեցած բողոքի ցույցերի կապակցությամբ ձերբակալված երեք լեհերի շահերը: Լեհաստանի քաղաքացիների գործին միջամտել են Լեհաստանի դիվանագիտական ​​ծառայությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Գործը վարում է Պետական ​​դատախազությանն առընթեր կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Մազովեցի մասնաճյուղը` Ներքին անվտանգության գործակալության մասնակցությամբ, որի քննիչներն արդեն հարցաքննել են տուժածներին: Տղամարդիկ Բելառուսից վերադառնալուց անմիջապես հետո մանրամասն հետազոտության եւ դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել: Նրանց ստացած վնասվածքները հաստատվել են դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ: Լեհաստանի դատախազության կողմից հետաքննությունը վերաբերում է, մասնավորապես, ապօրինի ձերբակալություններին, ծեծին եւ խոշտանգումներին, որոնք կիրառվել են բելառուսական ոստիկանության եւ այլ իրավապահ մարմինների կողմից: Օգոստոսի կեսերին Լեհաստան վերադառնալուն պես լրագրողներին տված հարցազրույցում երիտասարդները հայտնել են, որ բելառուսական ՕՄՈՆ-ն իրենց տարել է Մինսկի կենտրոնից: Նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժնի մարզադահլիճի նկուղում, որտեղ նրանց հետ դաժան են վարվել: Տուժածների խոսքով` նրանց ծեծել են, ստիպել երկար կանգնել կամ ձեռքերը մեջքին շղթայված նստել ծնկների վրա: Մեկ օր անց նրանց տեղափոխել են բանտ, որտեղ պայմաններն ավելի լավ էին: Նրանք ազատ են արձակվել 72 ժամ անց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր