00:00:00

Թուրքիայի ԱԳՆ. «Մենք առանց նախապայմանների պատրաստ ենք Հունաստանի հետ երկխոսությանը»

11:11, 05 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Հունաստանի հետ երկխոսության վերաբերյալ հայտարարությամբ։ Մինչ այդ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) կողմերին կոչ էր արել Միջերկրական ծովի արևելյան հատվածում առկա լարվածությունը թուլացնելու նպատակով անմիջապես երկխոսություն սկսել, այս մասին գրում է Ermenihaber-ը։ Թուրքիան հայտնել է, որ ինքը պատրաստ է առանց նախապայմանների երկխոսություն սկսել Հունաստանի հետ և սպասում է, որ Հունաստանն էլ աջակցի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այս նախաձեռնությանը։ Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտնել էր, որ Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև հնարավոր բախումը կանխելու նպատակով տեխնիկական մեխանիզմներ ստեղծելու համար հանդիպումներ իրականացնելու համաձայնություն է ձեռք բերվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր