00:00:00

Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի փորձագետին մտնել իր օբյեկտներից մեկը

23:39, 04 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) անցկացրել է տեսչական ուսումնասիրություն Իրանի երկու օբյեկտներից մեկում, որտեղ, ինչպես կասկածում էր գործակալությունը, պահվում է չհայտարարագրված միջուկային նյութ։ Այդ մասին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը վկայակոչելով՝ հաղորդում է Reuters-ը։ Համաձայն նրա տվյալների՝ օգոստոսի 25-ի դրությամբ երկրի հարստացված ուրանի պաշարները հասել են 2 105,4 կգ-ի, մինչդեռ 2015 թվականի միջուկային գործարքի համաձայն՝ թույլատրված սահմանը կազմում է 202,8 կգ ուրանի ֆտորիդ (UF6)։ Նշվում է, որ Իրանը շարունակում է հարստացնել ուրան մինչեւ 4,5 տոկոս՝ ի հակակշիռ 2015 թվականի պայմանավորվածությունների 3,67 տոկոս հարստացման սահմանաչափի մասին։ Անցած շաբաթ ՄԱԳԱՏԷ-ն Իրանի իշխանությունների հետ համատեղ հայտարարության մեջ տեղեկացրել էր, որ Թեհրանը կթույլատրի կազմակերպությանը մուտք գործել իր երկու օբյեկտներ տեսչական ստուգումներ իրականացնելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր