00:00:00

Իրանը դատապարտել է ֆրանսիական Charlie Hebdo ամսագրին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը կրկին հրապարակելու համար

19:10, 04 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Իրանը դատապարտել է ֆրանսիական Charlie Hebdo ամսագրին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը կրկին հրապարակելու համար, հաղորդում է  Mehr-ը: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ Մուհամեդ մարգարեի հանդեպ անարգանքն անընդունելի է եւ վիրավորում է իսլամական արժեքներն ու ամբողջ աշխարհում միլիարդավոր մուսուլմաններին: Կրկնակի հրապարակմամբ ամսագրի հատուկ թողարկումը դուրս է եկել սեպտեմբերի 2-ին: Առաջին անգամ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը հրապարակվել էր 2015 թվականին, երբ ամսագրի խմբագրության վրա հարձակման հետեւանքով ամսագրի 9 աշխատակից զոհվեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր