00:00:00

Թուրքմենստանի նախագահը կրակել է գնդացիրից

19:50, 04 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը տեսախցիկի առջեւ կրակել է  գնացիրից, հայտնում է «Թուրքմենստանի խրոնիկա» պորտալը: Սեպտեմբերի 2-ին Բերդիմուհամեդովը Պետական ​​անվտանգության խորհրդի արտագնա նիստ է անցկացրել, որից հետո պաշտպանության նախարարին հանձնարարել է բարձր մակարդակի ռազմական շքերթ անցկացնել` ի պատիվ երկրի անկախության: Նիստից հետո Բերդիմուհամեդովը հրաձգություն է անցկացրել զինվորականների ու իրավապահ մարմինների ղեկավարների համար: Նա անձամբ կրակել է թիրախների ուղղությամբ երկու տարբեր ատրճանակներից: Այնուհետեւ նախագահը կրակ է բացել ամենագնացի տանիքին տեղադրված «մինիգանից» (բազմափող գնդացիրից) մոտակայքում դրված տակառների ուղղությամբ` պայթեցնելով դրանք: Անցյալ տարի Բերդիմուհամեդովը չնախատեսված զորավարժություն էր անցկացրել, որի ընթացքում ցուցադրել էր հեծանիվի վրայից կրակելու իր հմտությունները: Թուրքմենական ԶԼՄ-ները պարբերաբար հաղորդում են նախագահի նախասիրությունների եւ ժամանցի մասին: Օրինակ, այս տարվա հուլիսին Բերդիմուհամեդովն արձակուրդի ժամանակ ձուկ էր որսացել եւ նվիրել որբերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր