00:00:00

ԱՀԿ. COVID-19-ի դեմ լայնածավալ պատվաստումներին չարժե սպասել մինչեւ հաջորդ տարվա կեսերը

16:41, 04 սեպտեմբեր 2020

COVID-19-ի դեմ լայնածավալ պատվաստումներին չարժե սպասել մինչեւ հաջորդ տարվա կեսերը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը` ընդգծելով պատվաստանյութերի արդյունավետության եւ անվտանգության մանրակրկիտ փորձարկման կարեւորությունը, փոխանցում է Reuters-ը: «Մենք համատարած պատվաստումների չենք սպասում մինչեւ հաջորդ տարվա կեսը,- ասել է Հարիսը լրագրողներին Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ:- 3-րդ փուլը պետք է ավելի երկար տեւի, քանի որ մենք պետք է հասկանանք, թե որքանով է արդյունավետ պատվաստանյութը եւ որքանով է այն անվտանգ»,- հավելել է նա` նկատի ունենալով պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր