00:00:00

Ավստրալիայի վարչապետը նահանգներից պահանջել է բացել սահմանները

15:37, 04 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Ավստրալիայի վարչապետը պահանջել է, որպեսզի նահանգները մինչեւ դեկտեմբեր բացեն իրենց սահմանները եւ թուլացնեն սահմանափակումները, քանի որ ձեռնարկություններն ու տնային տնտեսությունները իրենց հիասթափությունն են հայտնում ծախսերի աճի եւ աշխատատեղերի կորստի կապակցությամբ: Վարչապետ Սքոթ Մորիսոնը ենթադրել է, որ Նոր Զելանդիայի հետ տուրիստական փուչիկը կխթանի զբոսաշրջությունը եւ կօգնի վերականգնել 1991 թվականից ի վեր առաջին անգամ ռեցեսիայի մեջ հայտնված տնտեսությունը: Ավստրալիայի նահանգների եւ տարածքների ութ ղեկավարներից յոթը պայմանավորվել են մինչեւ դեկտեմբեր գծել սահմանների բացման ուղին` մտածելով «թեժ կետեր» սահմանումը երկրի ներսում ուղեւորությունների կառավարման համար: Մորիսոնը նշել է, որ Նոր Զելանդիայի վարչապետ Զասինդա Արդերնին ասել է, որ Ավստրալիան նույնպես կփորձի կիրառել «թեժ կետերի» մոտեցումը Նոր Զելանդիայի նկատմամբ: «Պատվաստանյութի բացակայության դեպքում մենք գուցե ստիպված լինենք տարիներ շարունակ այսպես ապրել»,- լրագրողներին ասել է Մորիսոնը: Ավելի վաղ Ավստրալիայի միջազգային սահմանների վաղաժամ փակումը եւ կարանտինը հանգեցրեցին նրան, որ երկրում կորոնավիրուսի դեպքերի եւ մահվան շատ ավելի քիչ դեպքերի գրանցվեցին, քան մյուս երկրներում: Հաղորդվում է շուրջ 26.100 վարակման դեպքի եւ 737 մահվան դեպքի մասին ամբողջ հանրապետությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր