00:00:00

Թրամփն Իրանի իշխանություններին կոչ է արել ներում շնորհել սպանության համար մահապատժի դատապարտված ըմբշամարտիկին

15:17, 04 սեպտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի իշխանություններին կոչ է արել ներում շնորհել հունահռոմեական ոճի ըմբշամարտիկին, ով մարդ էր սպանել 2018-ի հանրահավաքների ընթացքում: Անդրադառնալով 27-ամյա Նավիդ Աֆքարիի մահվան դատավճռի մասին հաղորդումներին` Թրամփը գրել է Twitter-ում. «Ես շատ շնորհակալ կլինեի Իրանի ղեկավարներին, եթե դուք խնայեիք այս երիտասարդի կյանքը եւ մահապատժի չենթարկեիք նրան: Շնորհակալություն»: Աֆքարին մահապատժի էր դատապարտվել հարավային Շիրազ քաղաքում ջրային ընկերության աշխատակից Հասան Թորքամանի մահվան համար տնտեսական խնդիրների պատճառով բողոքի ցույցից հետո: Շիրազի նահանգային դատարանը մահվան էր դատապարտել Աֆքարիին, իսկ նրա եղբայրներ Վահիդ Աֆքարին եւ Հաբիբ Աֆքարին` համապատասխանաբար 54 եւ 27 տարվա ազատազրկման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր