00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին

13:40, 04 սեպտեմբեր 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 5-ին կմասնակցի Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին: Սեպտեմբերի 4-ին մեկնարկող Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովը (#GMIS2020) կազմակերպվում է Արաբական Միացյալ Էմիրությունների և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) համանախագահությամբ և անցկացվելու է առցանց եղանակով: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է գալու գագաթնաժողովի՝ «Հետհամավարակային աշխարհում բարգավաճման վերականգնումը» խորագրով քննարկմանը: Գագաթնաժողովին մասնակցելու են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մի շարք երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր