00:00:00

«Իրատես». Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունն ուշանում է

14:00, 04 սեպտեմբեր 2020 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովում ձեւավորված ժամանակավոր քննիչ հանձնաժողովը, որն ուսումնասիրում էր ապրիլյան պատերազմի հանգնամանքները, ըստ նախապես հայտարարվածի, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, պետք է եզրակացություն հրապարակեր, որն ամփոփելու էր շուրջ մեկ տարվա աշխատանքը: ՈՒ թեեւ հանձնաժողովի նախագահն ու մյուս անդամները վստահեցնում են, թե հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, բայց փաստաթուղթը դեռեւս պատրաստ չէ: Հանձնաժողովի անդամներից մեկը «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ ամփոփիչ փաստաթուղթ կազմելու մասով նիստ չեն անցկացրել, քննարկում չի եղել: «Խմբակցության ներսում քննարկում ունեցել ենք, դրույթներ ու կետեր ենք առանձնացրել, որ ներկայացնելու ենք հանձնաժողովին: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր