00:00:00

ԱԺ տարածքում նոր մասնաշենք կկառուցվի

03:09, 04 սեպտեմբեր 2020 Քաղաքականություն

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հրավիրելով նախագծային ընկերությունների ուշադրությունը: «Հայտարարվել է նախագծման մրցույթ ՀՀ Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենքի կառուցման նպատակով։ Առանձնահատկությունները՝ 1. Հանձնաժողովը կազմված է 10 հոգուց, որոնք ներկայացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը, Ճարտարապետների պալատը և մեծամասնությամբ այն մասնագիտական է, 2. Գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզ նախագիծը, 3. Անկախ մրցույթի արդյունքներից սահմանվել է մրցանակային ֆոնդ՝ լավագույն երեք էսքիզ նախագծերի համար, համապատասխանաբար 1մլն, 500հազ. և 300 հազ. ՀՀ դրամ չափով: Ակնկալում ենք աննախադեպ մասնակցություն և արձագանքներ առաջարկվող ձևաչափի համար»: Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ նշված հղումով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր