00:00:00

ԲԸՏՄ-ն Գյումրիում գրանցել է հակահամաճարակային անվտանգության կանոնների եզակի խախտումներ

20:13, 03 սեպտեմբեր 2020

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տուն-թանգարանների, պատկերասրահների, հուշարձանների և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այլ վայրերում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ոստիկանների հետ սեպտեմբերի 3-ին վաղ առավոտից իրականացրել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված հերթական միջոցառումը։ Խստացված ստուգայցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել դիմակները ճիշտ կրելու, անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չառաջացնելու սահմանված պահանջների կատարմանը։ «Այսօր Գյումրի քաղաքում մեծաքանակ խախտումներ չեն արձանագրվել, գրանցվել է դիմակ չկրելու մի քանի դեպք.  ոստիկանների կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ։ ԲԸՏՄ տեսուչները բաժանել են բժշկական դիմակներ, իրականացրել լայնածավալ իրազեկման աշխատանքներ։ Մայրաքաղաքում և ՀՀ մարզերում ուժեղացված ստուգայցերը շարունակական են»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր