00:00:00

Աշոտյանը պատգամավորին կոչ է անում «որպես նախկին պետավտոտեսուչ լավ հիշի՝ կյանքը փայտիկ է»

18:13, 03 սեպտեմբեր 2020

Ազգային Ժողովի պատգամավոր, նախկինում՝ պետավտոտեսուչ ոմն Արմեն Խաչատրյանը, ծանր է տարել իմ այն դիտարկումը, որ նախկին ԳԱԻ աշխատակիցը ճակատգրի բերումով իրեն ռազմական ստրատեգ է երևակայում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Ոչ միայն ծանր է տարել, այլև անցել բարեվարքության և բարեկրթության սահմանները: Ուստի ստիպված եմ իջնել իր մակարդակին, քանզի պարզվեց նա, իր որոշ այլ գործընկերների նման, նորմալ խոսք չի հասկանում: Փոխանցեք իրեն, որ որպես նախկին պետավտոտեսուչ, լավ հիշի, որ կյանքը փայտիկ է. մի օր ձեռքումն է, մի օր էլ՝ Աստված հեռու պահի: Հայոյանքի իրական բրենդերի պակաս նշյալ նորահայտ Հաննիբալի շրջապատում չկա՝ Երևան քաղաքի կենտրոնում գտնվող մի այգու գիշերային այցելուները, իսկ մյուս այգու ծառերն ու տեսախցիկները, ինչպես նաև Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը վկա: Վերջում նորից կհիշեցնեմ նրան և իր նմաններին՝ «Ne sutor supra crepidam judicet» (կոշկակարը կոշիկից վեր դատողություններ չի անի)», - նշել է Աշոտյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր