00:00:00

Bloomberg-ը հայտնել է աշխարհի ամենահարուստ կնոջ անունը

14:46, 03 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ ՄաքՔենզի Սքոթը, 68 մլրդ դոլար կարողությամբ դարձել է աշխարհի ամենահարուստ կինը: Այս մասին են վկայում Bloomberg գործակալության՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցանկի տվյալները։ Սքոթը ցուցակում առաջ է անցել ֆրանսիական L’Oreal ընկերության հիմնադրի թոռնուհուց՝ ֆրանսուհի գործարար Ֆրանսուազ Բետանկուր Մայերսից: Bloomberg-ի տվյալներով՝ այս պահին ֆրանսիացի գործարարի կարողությունը գնահատվում է 66,8 մլրդ դոլար։ Հուլիսին Սքոթը ճանաչվել էր ԱՄՆ-ում ամենահարուստ կինը՝ շրջանցելով Walmart խոշոր առևտրային ցանցի հիմնադիր Էլիս Ուոլթոնի դստերը, որի կարողությունը ներկայում գնահավում է 63,6 մլրդ դոլար։ Նշենք, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր վարկանիշային ցանկում Բեզոսի նախկին կինը զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Ջեֆ և ՄաքՔենզի Բեզոսներն ամուսնալուծվել են 25 տարվա համատեղ կյանքից հետո: Ապահարզանի արդյունքում ՄաքՔենզին ստացել է Amazon-ի՝ 38,3 մլրդ արժողությամբ բաժնետոմսերը (4%): Բեզոսն ամուսնալուծությունից հետո էլ շարունակել է մնալ մոլորակի ամենահարուստ մարդը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր