00:00:00

Մելանյա Թրամփին բռնել են անձնական փոստն աշխատանքային նպատակներով օգտագործելու մեջ

13:45, 03 սեպտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն իր անձնական էլ. փոստն օգտագործել է Սպիտակ տան պաշտոնական գործերը քննարկելու համար, հաղորդում է CNN-ը` վկայակոչելով նախագահի կնոջ նախկին ավագ խորհրդական Ստեֆանի Ուինսթոն Վոլկովային: Առաջին տիկինը պետծառայող չէ, այն օրենքները, որոնք վարչակազմի աշխատակիցներին պարտավորեցնում են օգտագործել պետական ​​աքաունթները, չեն տարածվում նրա վրա, նշվում է նյութում: Ընդ որում, Մելանյա Թրամփի անձնական էլ.փոստի օգտագործման վերաբերյալ տվյալները հայտնվել են անմիջապես այն բանից հետո, երբ նրա ամուսինը` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, քննադատել է իր նախկին մրցակից Հիլարի Քլինթոնին` որպես պետքարտուղար աշխատելիս անձնական փոստի սերվերն օգտագործելու համար, փոխանցում է Gazeta-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր