00:00:00

Դիմեք պարետատուն. Զարեհ Սինանյանը՝ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին

13:35, 03 սեպտեմբեր 2020

Մենք սահման բացելու գործառույթ չենք իրականացնում կամ որոշում, թե Ռուսաստանն ում ներս թողնի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 3-ին Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա իրականացնող Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացողներին ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նշեց, որ տվյալ խնդրով իրենք որեւէ իրավասություն չունեն զբաղվելու եւ կան համապատասխան մարմիններ, որոնց զբաղվում են. «Մենք բանակցություններ չենք վարում, զբաղվում ենք Հայաստան-Սփյուռք կապերով, այս քաղաքացիները չեն կարող հետ վերադառնալ օբյեկտիվ պատճառներով` համավարակով պայմանավորված։ Պետք է դիմել Արտաքին գործերի նախարարություն կամ պարետատուն, մենք սահման բացելու գործառույթ չենք իրականացնում, կամ որոշելու` Ռուսաստանն ում է ներս թողնում, ում չէ՞»։ Հարցին` արդյոք հայկական կողմն այս հարցի վերաբերյալ ձեռնարկած անելիքներ չունի՞, Զարեհ Սինանյանը համոզմունք հայտնեց, որ հայկական կողմը միանշանակ ինչ-որ քայլեր անում է: Հիշեցնենք, որ արդեն մոտ 6 ամիս է ՌԴ քաղաքացիներն, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք ցանկանում են մեկնել Հայաստանից եւ բողոքի ակցիա են իրականացնում փակ սահմանները բացման համար։ Նրանք պահանջում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից քայլեր ձեռնարկել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր