00:00:00

Գործարկվել է change.org-ի հայկական տարբերակը. Ավինյանը խոստացավ ականջալուր լինել ներկայացվող հանրագրերին

11:24, 03 սեպտեմբեր 2020

2020 թվականի ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն Հայաստանը 193 երկրների ցանկում 63-րդ տեղում է. նախորդ զեկույցի համաձայն իր դիրքը բարելավելով 19 կետով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանը ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում: Մենք ուզում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով էլ  ավելի խթանել քաղաքացիների  ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում: Գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության եւ մասնակցային կառավարման եւս մեկկարեւոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը: e-petition.am կամ հայատառ «հանրագիր.հայ» դոմեններով: Սա change.org-ի հայկական տարբերակն է»,-ասաց Ավինյանը: Նա հավելեց, որ հանրագրերի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնլ տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ այլ ոլորտների վերաբերյալ առաջարկություններ կամ էլ պետական մարմինների, պաշտոնատար անձանց թերությունների շտկման մասին հաղորդում: «Կառավարությունը այս ամենին մեծ ուշադրությամբ հետեւելու է եւ ականջալուր է լինելու»,-ասաց Ավինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր