00:00:00

Ավստրալիայում երկու պիթոնի պատճառով տան առաստաղը փլվել է

10:50, 03 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Վերադառնալով տուն՝ ավստրալացին զարմանքով հայտնաբերել է, որ իր խոհանոցի առաստաղը փլվել է երկու մեծ պիթոնի ծանրության տակ: Դեւիդ Թեյթը մտել է Լեյսիս Քրիքում գտնվող իր տուն եւ խոհանոցի սեղանի վրա առաստաղի մի մեծ կտոր գտել: «Ես գիտեի, որ անձրեւ չի եղել, ուստի շուրջս նայեցի` պարզելու, թե ինչն է փլուզման պատճառը»,- Nine Network հեռուստաալիքին ասել է Թեյթը: Շուտով նա հայտնաբերել է երկու մեղավորներին՝ 2,8 մետրանոց եւ 2,5 մետրանոց ոչ թունավոր պիթոնների, որոնք սողոսկել էին ննջասենյակ եւ հյուրասենյակ: Օձերի ենթադրյալ ընդհանուր քաշը 45 կիլոգրամ էր: Օձեր որսացող Սթիվեն Բրաունին կանչել են, որպեսզի տանի անկոչ հյուրերին: «Ես ենթադրում եմ, որ երկու արուները կռվել են տանիքում գտնվող էգի համար»,- ասել է Բրաունը: Նա կասկածում էր, որ այդ էգը կարող է դեռ գտնվել տանիքում կամ մոտակայքում: Արուներին վերադարձրել են վայրի բնություն, սակայն էգին այդպես էլ չեն գտել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր