00:00:00

Նավալնիին՝ Գերմանիա տեղափոխելուց առաջ նրա օրգանիզմում որևէ թունավոր նյութ չէր հայտնաբերվել. Պեսկով

00:01, 03 սեպտեմբեր 2020 Աշխարհ

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է գերմանացի մասնագետների հայտարարությանը բլոգեր Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին՝ շեշտելով, որ նախքան նրան Բեռլին տեղափոխելը համալիր հետազոտություններ են անցկացվել՝ միջազգային չափանիշներին համապատասխան, սակայն թունավոր նյութի հետք չի հայտնաբերվել:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ «ՌԴ գլխավոր դատախազությունը պաշտոնական հարցում է ուղարկել գերմանական կողմին՝ հույս ունենալով, որ պաշտոնական պատասխան կստանա»: «Մեր բժիշկները նույնպես պաշտոնապես առաջարկել են տվյալների փոխանակում անել և դեռ, ցավոք, պատասխան չեն ստացել գերմանացի գործընկերներից»,- հավելել է Պեսկովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր