00:00:00

Մոմավառություն Եռաբլուրում` ի հիշատակ Արցախում նահատակված հերոսների

03:18, 03 սեպտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Դաշնակցական երիտասարդները և ազատամարտիկների հանձնախումբը մոմովառություն են կազմակերպել Եռաբլուրում ի հիշատակ Արցախում նահատակված հերոսների: Նախքան մոմավառությունը, ՀՅԴ գործիչ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ պայքարը շարունակվում է․ «Մենք համախմբվել ենք  Եռաբլուրում՝ մեր խոնհարումը բերելու մեր զոհված ազատամարտիկներին,  հայրենիքի պաշտպանության համար ընկածների հետ միասին նշելու Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման հերթական տարեդարձը, հպարտությամբ արձանագրելով, որ  ազատագրված հայրենիքի մի մասն էլ այսօր  ունենք և պայքարը շարունակվում է։ Պայքարն առջևում է, մենք չունենք  տարածքներ զիջելու ինչ-որ մտադրություններ, քանի որ շատ ենք տուժել,  շատ ենք կորցրել, եկել է ի վերջո ամբողջական հայրենիքի կերտման շրջանը: Արցախը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը, մեր կորցրած մյուս տարածքները ժամանակի ընթացքում պետք է հետ բերենք, պետք է հայ ժողովուրդն իր  կենսագործունեությունը կառուցի այդ տարածքի վրա, որը հայրենիք է և որը միակ երաշխիքն է հայ ժողովրդի հարատև ապրելու: Մենք շնորհավորում ենք մեր ժողովրդին, շնորհավորում ենք այս բարձունքից` այդ շնորհավորանքին միացնելով նաև ազատամարտիկների, հայրենքի պաշտպանության համար զոհված հայորդիների այն ոգին և  կամքը, որը կերտեց անկախ Արցախ: Եկել է նաև ժամանակը բոլորին զգուշացնելու, բոլոր այն անձանց, որոնք  մտածում են` Արցախն ընդամենը տարածք է։ Ոչ այն տարածք չէ, Արցախը հայրենիք է, մեր միացյալ հայրենիքի մի մասը և չկա զիջելու որևէ բան, քանի որ հայրենիքով չեն սակարկում, հայրենիքի համար պայքարում են մինչև վերջ», նշեց ՀՅԴ գործիչը: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ապրում ու կարողանում է կենսագործունեություն ծավալել այն ազգը, որը որևէ պայմանով, որևէ բանակցությամբ հայրենիքի ինչ-որ հատվածը տալու մտադրություն չունի։ «Հարգանքի են արժանանում և ապրում են այն ազգերը, որոնք տեր են իրենց իրավունքներին: Մեր ազգային ազատագրական գաղափարախոսությունը այլընտրանք չունի: Մեր խոնարհումը Արցախյան ազատամարտի ճանապարհին ընկած մեր հայորդիների  շիրիմներին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր