00:00:00

Սիլվիո Բեռլուսկոնին վարակվել է կորոնավիրուսով

22:57, 02 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վարակվել է կորոնավիրուսով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է 83-ամյա քաղաքական գործչի պաշտոնական ներկայացուցիչը:
«Նախազգուշական նկատառումներից ելնելով արված հետազոտության արդյունքում՝ Բեռլուսկոնիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա շարունակում է աշխատել Արկորի իր նստավայրից, որտեղ կանցկացնի կարանտինի ժամանակահատվածը»,- ասել է իտալացի գործչի ներկայացուցիչը: Վերջինս հավելել է, որ «Առաջ, Իտալիա» կուսակցության անփոփոխ առաջնորդ Բեռլուսկոնին կշարունակի աջակցել աջակենտրոն կոալիցիայի թեկնածուներին կայանալիք տարածաշրջանային և քաղաքային ընտրություններում, որոնք նշանակված են սեպտեմբերի 20-21-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր