00:00:00

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ մի շարք համաձայնագրերից

20:15, 02 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Ուկրաինայի կառավարությունը չորեքշաբթի կայացած նիստում հայտարարել է տարածքների սանիտարական պահպանության ոլորտում համագործակցության մասին ԱՊՀ պայմանագրից դուրս գալու մասին:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ ԱՄՀ անդամ երկրների տարածքների սանիտարական պահպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2001 թվականի մայիսի 31-ին՝ կարանտինային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների տարածման կանխման նպատակով: Ուկրաինան դուրս է եկել նաև անասնաբուժության ոլորտում համագործակցության մասին ԱՊՀ համաձանագրից, որը ստորագրվել է 1993 թվականին: Ավելի վաղ Ուկրաինան միակողմանի կարգով դադարեցրել էր Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ կնքված մի շարք համաձայնագրերի և պայմանագրերի գործունեությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր