00:00:00

Լիբանանի նոր վարչապետը սկսում է խորհրդակցությունները նոր ճգնաժամային կաբինետի ձեւավորման շուրջ

19:32, 02 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Լիբանանի նոր վարչապետ Մուստաֆա Ադեբը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի հաջորդ օրը խորհրդակցություններ է սկսել ճգնաժամային նոր կաբինետի ձեւավորման շուրջ: Մակրոնը հայտարարել էր, որ լիբանանցի քաղաքական գործիչները պարտավորվել են հետեւել ճանապարհային քարտեզին, որը սկսվում է երկու շաբաթվա ընթացքում կառավարության ձեւավորումից բարեփոխումների նպատակով, փոխանցում է AP-ն: Մուստաֆա Ադիբը հաստատվել էր վարչապետի պաշտոնում այս շաբաթվա սկզբին` նախօրեին ավարտված Մակրոնի երկօրյա այցից առաջ: Սա նրա երկրորդ այցն էր վերջին մեկ ամսվա ընթացքում, քանի որ Լիբանանը բախվում է բազմաթիվ ճգնաժամերի եւ մարտահրավերների, այդ թվում` աննախադեպ ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Բեյրութի նավահանգստի ռմբակոծության հետեւանքները: Ելույթ ունենալով Բեյրութում կայացած երկօրյա հանդիպումների ավարտին` Մակրոնն ասել էր, որ Ֆրանսիան պատրաստ է օգնել Լիբանանին ճգնաժամից դուրս գալու համար, բայց երեք ամսվա ընթացքում բարեփոխումները չիրականացնելը պատժիչ գործողությունների կհանգեցնի, այդ թվում` կենսական նշանակություն ունեցող միջազգային օգնության հետ կանչմանը եւ նույնիսկ պատժամիջոցների կիրառմանը քաղաքական գործիչների դեմ: «Իրերի սովորական դրվածքին վերադառնալը խենթություն կլիներ»,- այցի ավարտին լրագրողներին ասել էր Մակրոնը: Ֆրանսիան եւ միջազգային հանրությունը հայտարարել են, որ ֆինանսական օգնություն չեն տրամադրի Լիբանանին, քանի դեռ այն արմատական ​​փոփոխություններ չի իրականացրել համատարած կոռուպցիայի եւ վատ կառավարման դեմ պայքարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր