00:00:00

Բանակն անընդհատ կատարելագործվող կառույց է և պատրաստ է արժանի հակահարված տալու հակառակորդին. Ջալալ Հարությունյան

22:11, 02 սեպտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

 Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը: Խոսելով բանակի պատրաստվածության և վերազինման մասին՝ նախարարը նշել է, որ բանակն այնպիսի մի կառույց է, որն անընդհատ կատարելագործման, զարգացման տեղ ունի: «Այսօր մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի բարձր պահենք պաշտպանության բանակի դերը: Արցախի և Մայր հայրենիքի ռազմաքաղաքական ղեկավարների, զինված ուժերի կատարած համատեղ աշխատանքներով փորձում ենք էլ ավելի կատարելագործվել և արժանի հակահարված տալ հակառակորդին»,- մասնավորապես ավելացրել է Ջ. Հարությունյան և ողջ հայությանը շնորհավորել ԱՀ հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր