«Նա միակն էր, որը հինգ ճիշտ թիվ ու երկու ճիշտ «աստղիկներ» է գուշակել»,-գրում է Parisien թերթը: Աղբյուրը մանրամասնում է, որ մրցանակի խաղարկությունը երեքշաբթի երեկոյան է տեղի ունեցել:
Լրատվամիջոցի տվյալների համաձայն՝ նմանատիպ խաղերի պատմության մեջ սա 2004 թվականից ի վեր Ֆրանսիայի տարածքում մեծությամբ երրորդ ամենախոշոր շահումն է: Ռեկորդային շահումը եղել է 170 միլիոն եվրո, որը 2012 թվականին ստացել է Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի մի բնակիչ:
Նշվում է, որ հաջողակ շահողի անունն ու սեռը դեռևս հայտնի չեն: Հաղթողը 60 օր ունի, որպեսզի հայտնի իր մասին ու հաջողակ տոմսը խոշոր գումարի վերածի: