00:00:00

Ակտիվ շփում երբեւէ չեմ ունեցել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ. Արայիկ Հարությունյան

17:40, 02 սեպտեմբեր 2020

Բակո Սահակյանի հետ հեռախոսազրույց եմ ունեցել 2-3 օր առաջ, շնորհավորել եմ 60-ամյակի կապակցությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, ապա Քոչարյանի հետ ի պաշտոնե շատ կարճ ենք շփվել եւ այդպիսի ջերմ հարաբերություններ երբեւէ չեմ ունեցել: Սերժ Սարգսյանի հետ ունեցել եմ պաշտոնական հարաբերություններ: Ակտիվ շփում երբեւէ չեմ ունեցել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր