00:00:00

ԱՀԿ գլխավոր տնօրենը հավանություն է տվել միջազգային սահմանների վերաբացմանը

15:56, 02 սեպտեմբեր 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել երկրներին կարանտինից հետո սկսել միջազգային սահմանների բացման գործընթացը: Նա հավելել է, որ կազմակերպությունը ողջունում է նաև տնտեսությունների և համայնքների բացումը ամբողջ աշխարհում: «Մենք ուզում ենք տեսնել, թե ինչպես են երեխաները դպրոցներ վերադառնում, իսկ մարդիկ՝ իրենց աշխատավայրեր», – ասել է Գեբրեյեսուսը: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա անվտանգ կերպով, ուստի, աղետից խուսափելու համար, իշխանությունները չպետք է անվերահսկելի գործեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր