00:00:00

Հատուկ կարանտինային պայմաններ Բաթումում չենք հայտարարելու և քաղաքի փակման մասին խոսք չի գնում. Գիորգի Գախարիա

15:01, 02 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Չնայած նրան, որ Բաթումում համավարակային իրավիճակը կարծես թե Վրաստանի մնացած շրջանների համեմատ ծանր է, մենք Բաթումիում չենք նախատեսում ընդունել հատուկ կարանտինային պայմաններ և քաղաքի փակման մասին խոսք չի գնում,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում, փոխանցում է 1Tv.ge-ն։ Նրա խոսքով, այսօր Բաթումում կենտրոնացած են բավականին մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հանգստանում են, և այստեղ անց են կացվում հետազոտություններ: «Ինչպես գիտեք, Բաթումում արձանագրված դեպքերից 22-ը կապված է սննդի օբյեկտի հետ: Այսօր Բաթումում կենտրոնացած են բավականին մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հանգստանում են, և այստեղ անց են կացվում հետազոտություններ»,- ասել է Գիորգի Գախարիան: Այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք: Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի 38 նոր դեպքերից 22-ը կապված է Բաթումի «Դոնա» հրուշակեղենի խանութի հետ, 7 դեպքը կապված է արդեն գրանցված դեպքերի հետ, չորսը ներմուծված է, իսկ հինգի դեպքում վարակման աղբյուրն անհայտ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր