00:00:00

Արայիկ Հարությունյանը եւ Արարատ Միրզոյանը ծաղիկներ են խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրի շիրիմներին

13:51, 02 սեպտեմբեր 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր եւ ծաղկեպսակ խոնարհել Արցախյան եւ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Արայիկ Հարությունյանը եւ Արարատ Միրզոյանը ծաղիկներ են խոնարհել նաեւ քաղաքային հուշահամալիրի հարեւանությամբ գտնվող արցախյան պատերազմի զոհերի շիրիմներին եւ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախի հերոս Արթուր Մկրտչյանի հուշաքարին: Պաշտոնական արարողակարգին մասնակցում էին հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականներ, կառավարության բարձրաստիճան անդամներ, Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր