00:00:00

Շնորհավո՛ր ազգային երազանքի իրականացման հերթական տարեդարձ․ Արցախի ԱԺ նախագահ

13:36, 02 սեպտեմբեր 2020

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը «Ֆեյսբուքի» իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության հռչակման օրվա առթիվ։ «Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավո՜ր Հայրենիքի տոնը… Անկախ պետականության կերտումը մեր ամենաթանկ ձեռքբերումն է, որովհետև այն հնարավոր դարձավ ազգային-ազատագրական պայքարի արդյունքում, մեր քաջարի եղբայրների և քույրերի արյան ու կյանքի գնով, մեր ժողովրդի աներկբա հավատով և անսասան կամքի շնորհիվ: Արցախի ազատ և ինքնիշխան պետականության կերտման տեսլականը համազգային երազանք էր, որն իր շուրջը համախմբեց աշխարհասփյուռ հայությանը՝ կյանքի կոչելով ազգային բաղձանքը. 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն անխախտ հայտ ներկայացրեց աշխարհին՝ ի դերև հանելով հայկական երկրորդ հանրապետության անկախ և ազատ երկիր համարվելու փաստի անառարկելիությունը: Արժանին մատուցելով բոլոր նրանց, ովքեր մեզ Արցախի անկախ Հանրապետություն են ավանդել՝ մենք պարտավոր ենք ուժ և եռանդ չխնայել այն պահպանելու, զորացնելու և հզորացնելու համար՝ հանուն շեն և բարեկեցիկ Արցախի, հանուն մեր երկրի լուսավոր գալիքի: Շնորհավո՛ր Արցախի Հանրապետության տոն օր: Շնորհավո՛ր ազգային երազանքի իրականացման հերթական տարեդարձ»,- գրել է Թովմասյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր