00:00:00

Արցախն ապացուցել է երկրի հասարակական-քաղաքական կյանքը կազմակերպու իր կարողությունը. Աննա Նաղդալյան

12:44, 02 սեպտեմբեր 2020

 ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ճեպազրույցը սկսեց Արցախի անկախության հռչակման օրվա կապակցությամբ շնորհավորանքով: Նաղդալյանը նշեց, որ այս տարիների ընթացքում Արցախն ապացուցել է իր կարողությունը՝ կազմակերպելու երկրի հասարակական-քաղաքական կյանքը, ապահովելու իր բնակչության անվտանգությունը, ինչպես նաև՝ ստանձնելու միջազգային պարտավորություններ, հատկապես ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջմղման ուղղությամբ: «Արցախի ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով ընտրված իր իշխանություններին լիազորել է համապատասխան մանդատով՝ ներկայացնելու իր շահերը միջազգային հարթակում և նախ և առաջ՝ խաղաղ գործընթացում: Լիազորել նաև երաշխավորելու Արցախի անվտանգության համակարգի համապարփակությունը, ապահովելու երկրի բնականոն զարգացման և բարգավաճման համար ներքին և արտաքին համապատասխան պայմաններ»,- ասաց Նաղդալյանը: ԱԳ նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ Հայաստանն Արցախի հետ ունի շատ սերտ համագործակցություն՝ տարբեր մակարդակներում: «Մենք պատրաստակամ ենք ձեռնարկել շարունակական քայլեր՝ այդ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր