00:00:00

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել. Նրանցից 5-ը Նոր Շենից են

12:05, 02 սեպտեմբեր 2020

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 7 նոր դեպք: Վարակակիրներից 5-ը՝ Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից են, նախորդ օրը Ստեփանակերտ քաղաքում հաստատված դեպքի շփման շրջանակից, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամամանակ իրականացված հետազոտության արդյունքում։ Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 295 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28 ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 362 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 10897 փորձանմուշի հետազոտություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր