00:00:00

Կորոնավիրուսով վարակման 197 նոր դեպք մեկ օրում. մահացել է 4 մարդ

11:07, 02 սեպտեմբեր 2020

Հայաստանում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 197 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 44075 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 209389, վերջին մեկ օրում` 2460 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4291 պացիենտ, նվազել է 82-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 38631 անձ` վերջին մեկ օրում 275 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 884 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 269 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր