00:00:00

Բրազիլիայի բնակչուհին ռեկորդ է սահմանել կորոնավիրուսով վարակման տեւողությամբ

23:57, 01 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Բրազիլիայում հայտնաբերել են պացիենտի, որը հինգ ամիս COVID-19-ի կրող է եղել, գրում է O Globo թերթը՝ վկայակոչելով Ռիո դե Ժանեյրոյի Դաշնային համալսարանի մոլեկուլային վարակաբանության լաբորատորիային: Խոսքը մի կնոջ մասին է, որը 152 օր վարակված է եղել, նա ախտանիշներ չի ունեցել, բայց միեւնույն ժամանակ կարող էր վարակել ուրիշներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Սա վիրուսի առկայության առավել երկար արձանագրումն է (մարդու մարմնում - խմբ.) աշխարհում եւ վկայությունն է այն բանի, թե ինչ դեր է խաղում անախտանիշ հիվանդությունը համավարակի տարածման մեջ»,- նշում է թերթը: Հետազոտողները 3000 մարդու մոլեկուլային թեսթեր են անցկացրել, նրանցից մի քանիսը այլեւս ոչ մի ախտանիշ չի զգացել, բայց մի քանի օր շարունակել է վիրուսակիր լինել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր