ԱՄՆ կառավարությունը նախազգուշացրել է, որ Հյուսիսային Կորեան շարունակում է նյութեր եւ սարքավորումներ ձեռք բերել իր բալիստիկ հրթիռների ծրագրի համար` չնայած Վաշինգտոնում արվող հայտարարություններին այն մասին, որ Փհենյանը հրաժարվել է իր միջուկային հավակնություններից, փոխանցում է AFP-ն:
Ֆինանսների, առեւտրի եւ պետական դեպարտամենտի համատեղ գլոբալ «խորհրդատվական եզրակացության» մեջ մանրամասն նկարագրված են Հյուսիսային Կորեայի ընթացիկ ջանքերն ամեն ինչ ստանալու ուղղությամբ` հրթիռային սարքերի արձակման համար բեռնատարներից մինչեւ սովորական մետաղներ եւ նյութեր, որոնք կարող են օգտագործվել հրթիռների մեջ:
«ԱՄՆ-ն լի է վճռականությամբ կործանել Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների գնումների ցանցը եւ նպաստել Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների ծրագրին օժանդակող կամ սատարող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատասխանատվության ենթարկմանը»,- հայտարարել են ֆիննախում: