00:00:00

Zoom-ի ստեղծողը մի քանի ժամում հարստացել է 4,2 մլրդ դոլարով

15:06, 01 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Zoom Video Communications ընկերության հիմնադիր Էրիկ Յուանը մի քանի ժամում հարստացել է 4,2 մլրդ դոլարով, հաղորդում է Bloomberg-ը: ԱՄՆ-ում էլեկտրոնային ֆոնդային առեւտրի ժամանակ ընկերության ակցիաները մի քանի ժամում աճել են 26 տոկոսով: Գործակալության գնահատմամբ՝ եթե նման միտումը պահպանվի, Յուանի կարողությունը կգերազանցի 20 մլրդ դոլարը: Zօom-ի հայտնիությունը մեծացավ կորոնավիրուսի տարածման ֆոնին, երբ շատերն անցան հեռավար ուսուցման եւ աշխատանքի: Սակայն ընկերությանը բազմիցս մեղադրել են այն բանի համար, որ նրա աշխատակիցները պատշաճ կերպով չեն ապահովում օգտատերերի անձնական տվյալները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր