00:00:00

Լուկաշենկոն բացառել է քաղաքացիական պատերազմի հավանականությունը Բելառուսում

15:00, 01 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունում քաղաքացիական պատերազմ չի լինի: Նրա հայտարարությունները հնչեցվել են երեքշաբթի օրը Բարանովիչի քաղաքում (Բրեստի մարզ) լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ: «Եթե մենք սկսենք կոտրել միմյանց, գիտեք` ինչ կլինի: Առնվազն քաղաքացիական պատերազմ կլինի: Բայց մի անհանգստացեք, դա տեղի չի ունենա»,- նախագահին մեջբերում է BelTA գործակալությունը: Նրա խոսքով` բելառուսներին ոչ ոք ավելին չի տա, քան նրանք կարող են ինքնուրույն վաստակել: Նա նաեւ հավելել է, որ պաշտոնական Մինսկը ստիպված է բազմավեկտոր քաղաքականություն վարել` անկախ նրանից, թե իրավիճակը ինչպես կզարգանա: Բելառուսի նախագահը հավելել է, որ ոչ մի ճնշում թույլ չի տա եկեղեցիների նկատմամբ: «Բելառուսում եկեղեցիներն աշխատել են եւ շարունակելու են աշխատել: Յուրաքանչյուր բելառուս պետք է իր ճանապարհն ունենա դեպի տաճար: Ես թույլ չեմ տա որեւէ ճնշում որեւէ եկեղեցու վրա մեր երկրում»,- ասել է Լուկաշենկոն: Օգոստոսի 26-ի երեկոյան Բելառուսում կայացած վերջին նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողները կրկին հավաքվել էին Մինսկի Անկախության հրապարակում: ՕՄՈՆԻ ժամանած աշխատակիցները սկսել էին բերման ենթարկել քաղաքացիներին, նրանց մի մասը փախել էր հրապարակում գտնվող Կարմիր եկեղեցի: Ուժայինները նրանց փակել էին, սակայն հետո նրանց թույլ տվեցին հեռանալ: Բելառուս կաթոլիկների ղեկավար, մետրոպոլիտ Թադեուշ Կոնդրասեւիչը դատապարտեց նախագահական ընտրություններից հետո ցուցարարների նկատմամբ ուժայինների կոշտ գործողությունները, ինչպես նաեւ Մինսկի Կարմիր եկեղեցում տեղի ունեցած միջադեպը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր