00:00:00

ABC. Լոս Անջելեսում ոստիկանությունն ատրճանակով զինված աֆրոամերիկացու է գնդակահարել

14:30, 01 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Լոս Անջելեսի շրջանի շերիֆի գրասենյակի աշխատակիցները երկուշաբթի գիշերն ատրճանակով զինված աֆրոամերիկացու են գնդակահարել, ով դիմադրություն էր ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին երեքշաբթի հայտնում է ABC հեռուստաընկերությունը` վկայակոչելով  շերիֆի գրասենյակի ներկայացուցչին: Հաղորդվում է, որ ստիկանությունը փորձել է կանգնեցնել աֆրոամերիկացուն, ով ընթանում էր հեծանիվով` խախտելով երթեւեկության կանոնները: Երբ ոստիկանությանը դա հաջողվել էր, նրանց եւ օրինախախտի միջեւ քաշքշուկ էր սկսվել: Դրա ընթացքում աֆրոամերիկացին կիսաավտոմատ ատրճանակ էր վայր գցել: Շերիֆի ներկայացուցչի խոսքով` դրանից հետո ոստիկանությունը մի քանի անգամ կրակել են օրինախախտի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Շերիֆի գրասենյակը հայտնել է, որ այժմ ընթանում է միջադեպի հետաքննությունը: Դեպքի վայրում մի շարք ցուցարարներ են հավաքվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր