00:00:00

Թրամփը հայտարարել է, որ Բայդենի ընտրվելու դեպքում ԱՄՆ-ին «հեղափոխություն» է սպասվում

14:00, 01 սեպտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ եթե իր մրցակից Զոն Բայդենը նախագահ ընտրվի, ԱՄՆ-ն կկանգնի «արմատական ​​ձախ ուժերի» կողմից իրականացվող «հեղափոխության» առջեւ: «Նրանք իշխանությունը կվերցնեն, եթե Բայդենը գա: Նա թույլ մարդ է: Նրան վերահսկում են տիկնիկի նման... սա հեղափոխություն է»,- Fox News-ին ասել է Թրամփը: «Նա թույլ մարդ է եւ այդպիսին է եղել ամբողջ կյանքում... Նա չպետք է առաջադրվի նախագահի պաշտոնում»,- Բայդենի մասին ասել է Թրամփը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հաղորդավարուհու այն հարցին ի պատասխան, թե ով է վերահսկում Բայդենին, Թրամփը պատասխանել է, որ չի ճանաչում այդ մարդկանց եւ չի մանրամասնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր