00:00:00

ԱՄԷ-ում հայտարարել են, որ Իսրայելի հետ համաձայնագիրը ձեռք է բերվել ի վնաս պաղեստինցիների գործին

12:30, 01 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Իսրայելի միջեւ երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման մասին համաձայնագիրը ձեռք է բերվել ի վնաս պաղեստինցիների գործին: Այս մասին հայտարարել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Մուհամեդ բեն Զաիդ Ալ Նահայանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Խաղաղությունը ռազմավարական ընտրություն է, բայց` ոչ ի վնաս պաղեստինցիների գործին»,- նրա խոսքերը մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը: Թագաժառանգն Արաբական Միացյալ Էմիրությունները երկրորդ երկիր է անվանել պաղեստինցիների համար` հավելելով, որ Արաբական Միացյալ Էմիրությունները «հավատարիմ են Պաղեստինյան պետության ստեղծմանն Արեւելյան Երուսաղեմում»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականի օգոստոսի 13-ին հայտարարել էր, որ Իսրայելն ու ԱՄԷ-ն համաձայնության են եկել երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման շուրջ: Ըստ համաձայնագրերի` Իսրայելը կդադարեցնի իր ինքնիշխանության տարածումը Հորդանան գետի Արեւմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի վրա, ինչը նախատեսված է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրով: Անմիջապես հայտարարվել էր, որ Իսրայելի եւ ԱՄԷ-ի պատվիրակությունները շուտով կարող են երկկողմ համաձայնագրեր ստորագրել, այդ թվում` ներդրումների, զբոսաշրջության, անվտանգության, հեռահաղորդակցության, տեխնոլոգիաների, էներգետիկայի, առողջապահության, մշակույթի, շրջակա միջավայրի եւ դեսպանատների փոխադարձ հիմնման վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր