00:00:00

Կայացել է Իսրայելի և ԱՄԷ-ի միջև առաջին պատմական ուղիղ չվերթը

20:05, 31 օգոստոս 2020 Աշխարհ

Այսօր կայացել է առաջին կոմերցիոն չվերթն Իսրայելից Արաբական Միացյալ Էմիրություններ՝ կարևոր քայլ դառնալով երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, «Էլ-Ալ» ավիաուղիների 3 ժամանոց չվերթով Էմիրություններ է ժամանել իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների պատվիրակությունը: Նշվում է, որ ինքնաթիռին թույլ է տրվել անցնել Սաուդյան Արաբիայի օդային տարածքով, որը, սովորաբար, փակ է իսրայելական օդանավերի համար: Արաբական Միացյալ Էմիրությունները երրորդ երկիրն է դարձել Միջին Արևելքում, որը ճանաչել է Իսրայելը՝ 1948 թվականից ի վեր: Հիշեցնենք, որ երկրների միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքման մասին հայտարարվել է օգոստոսի 13-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր