00:00:00

Ղազախստանում հայտարարել են կարանտինի թուլացման մասին

17:40, 31 օգոստոս 2020 Աշխարհ

Ղազախստանի իշխանությունները հայտարարել են կարանտինի թուլացման մասին, հաղոդում է Tengrinews.kz-ը: Գլխավոր բժիշկ Այժան Եմագամբետովան փոփոխություններ է մտցրել համապատասխան հրամանագրում: Հանրապետությունում վերսկսվել է գնացքների, միջքաղաքական եւ քաղաքամերձ ավտոբուսների երթեւեկությունը: Սանիտարական պայմանները պահպանելու դեպքում կարող են աշխատանքը վերսկսել մշակույթի հաստատությունները, սպորտային կենտրոններն ու լողավազանները, ինչպես նաեւ կրոնական հաստատությունները; Հուլիսի 29-ին Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը երկարաձգել էր խիստ կարանտինային սահմանափակումների գործողությունը: Ղազախստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 100 000 մարդ, մահացել է 1523 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր