00:00:00

Վրաստանի խորհրդարանի խոսնակի անվտանգության աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով․ խոսնակն ինքնամեկուսացվել է

21:06, 30 օգոստոս 2020 Աշխարհ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալաքվաձեի անձնական անվտանգության աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին լրագրողներին հայտնել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։ Թալաքվաձեն եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են մեկուսացման ռեժիմում։ Նրանք բոլորն արդեն թեստավորվել են։ «Պատասխանները բացասական են․ նրանց մոտ չի հայտնաբերվել կովիդ-վարակ։ Համաձայն համաճարակաբանական անվտանգության կանոնների՝ խորհրդարանի խոսնակը մեկուսացվել է»,-հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ առավոտյան հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսը հաստատվել է պետական անվտանության հատուկ ծառայության աշխատակցի՝ Ռուստավի քաղաքի 47-ամյա բնակչի մոտ։ Ըստ ամենայնի՝ նա կցված էր Թալաքվաձեին։ Ընդհանուր առմամբ Վրաստանում թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1 469 դեպք։ Եւս 41 Վրաստանի քաղաքացի բուժում է ստացել արտերկրից գալուց հետո։ Կորոնավիրուսի հետեւանքով Վրաստանում մահացել է 19 մարդ։ Առողջացած պացիենտների թիվը կազմում է 1 221, իսկ ներկայում կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 221 քաղաքացի։ Կարանտինում դեռեւս գտնվում է 5,5 հազար քաղաքացի, իսկ ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ՝ 221 մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր