00:00:00

Չեխիայի նախագահին վիրահատությունից հետո դուրս են գրել հիվանդանոցից

21:05, 29 օգոստոս 2020 Աշխարհ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը շաբաթ օրը լքել է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալը, որտեղ լույս չորեքշաբթի գիշերը նրա ձեռքը ստացված վնասվածքից հետո վիրահատել էին: Այս մասին հաղորդել է Չեխական ռադիոն: Երկրի ղեկավարի ապաքինման գործընթացը կտեւի մեկուկես-երկու ամիս: Առաջիկա շաբաթվա ընթացքում Զեմանի աշխատանքային ծրագիրը չեղյալ է հայտարարվել: Նախագահը, ինչպես ավելի վաղ հայտնել էր նրա վարչակազմը, պատրաստվում էր մեկնել հանրապետությունով շրջագայության, հայտնում է ՏԱՍՍ-ը: Երեքշաբթի երեկոյան Զեմանը կոտրել էր աջ ձեռքը, երբ ցանկացել էր առանց ձեռնափայտի վեր կենալ բազկաթոռից եւ անհաջող ընկել էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր